Խոսքի վարպետության և հաղորդակցության դպրոց
Իրականում, Դուք չեք վախենում խոսել, ուղղակի դեռևս չեք մարզվել ինձ հետ։

Վախենու՞մ եք հրապարակային ելույթներից։ Եկե'ք վերածենք դրանք հաճույքի։
Մարզվել
Ի՞նչ կստանաք օնլայն դասընթացից: *
*Փորձառու մարզչի անհատական աջակցություն
▫️ Վստահություն՝ ցանկացած լսարանի առջև ելույթ ունենալու համար

▫️ Հստակ և համոզիչ հաղորդակցման հմտություններ

▫️ Լսարանին գրավելու և պահելու տեխնիկաներ

▫️ Ելույթի կառուցման և պատրաստման գործիքներ

▫️ Ազդեցիկ ձայն՝ առանց խզումների ու դողի
Սեղմելով կոճակը ՝ դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը:
Դասընթացի մոդուլները
Մենք կազմել ենք հատուկ ծրագիր, որը քայլ առ քայլ մարզում է այն ամենը, ինչ ազդում է վստահ, հնչեղ ու համոզիչ ելույթի վրա։

Շնչառություն

Շնչառական և արտիկուլյացիոն վարժություններ՝ որպեսզի շուրթերն ու ծնոտը հեշտությամբ միանան գործին:
Առոգանություն
Դիկցիա և ձայնային մարզում՝ ձայնն «արթնացնելու» համար:
Դիապազոնի մարզում
Զվարճալի վարժություններ, որոնք մարզում են խոսքը և դրանք կարելի է կատարել և’ ճանապարհին, և’ այլ գործերով զբաղվելիս։
Իմպրովիզացիա
Սովորում ենք խոսել ցանկացած թեմայի շուրջ՝ առանց նախապատրաստվելու։
Տպավորիչ խոսք
Վստահ խոսք, արտահայտչականություն ու ելույթի ազատություն:
Ինքնապրեզենտացիա
Սովորում ենք ինչպես ներկայանալ՝ խուսափելով տաղտկալի ձևակերպումներից։
Լիկա Թումանյան
Հաղորդակցության էքսպերտ | հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար | 25+ տարվա փորձ մեդիա ոլորտում
Ինչու են ինձ վստահում.

✓ Իրական փորձ — 25 տարի տեսախցիկների և բարձրախոսների առջև
✓ Ապացուցված արդյունքներ — իմ հիմնական ուժը հանդիսատեսին համոզելու և նրանց վստահությունը շահելու կարողության մեջ է
✓ Անհատական մոտեցում — յուրաքանչյուր ուսանող ստանում է իր կոնկրետ նպատակների և խնդիրների համար նախատեսված լուծումներ

Իմ առաքելությունը

Օգնել Ձեզ ձեռք բերել ինքնավստահություն և հանրային ելույթների վարպետություն, ինչը կփոխի Ձեր մասնագիտական և անձնական կյանքը:
Այստեղ մենք ոչ միայն տեխնիկաներ ենք սովորում։ Մենք վերափոխվում ենք՝ հաղորդակցության արվեստի միջոցով։
________________________________________
Պատրա՞ստ եք հաղթահարել ելույթների վախը և դառնալ խոսքի վարպետ:
Սեղմելով կոճակը ՝ դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը:
Հստակ ու վստահ խոսքը Ձեր այցեքարտն է ժամանակակից աշխարհում:
Դուք ոչ թե պարզապես խոսում եք, այլ հնչում եք։
Դասընթացը լուծում է իրական խնդիրներ․
  • Ձայնի խզվածություն, դող և լարվածություն
    Ազատում է ձայնը խզվածությունից, դողից և լարվածությունից՝ դարձնելով Ձեր խոսքը ավելի վստահ՝ նույնիսկ սթրեսային իրավիճակներում:
  • Մակաբույծ հնչյուններ և «շիլաշփոթ» խոսք
    Կօգնի ազատվել մակաբույծ հնչյուններից և կբարելավի դիկցիան — Ձեզ կլսեն ու կհասկանան առաջին իսկ անգամից:
  • Անբավարար խոսքային շնչառություն
    Կզարգացնի խոսքային շնչառություն — կխոսեք երկար առանց հոգնածության կամ ձայնի խզման։
  • Կմկմոց կամ մանկական բարակ ձայն
    Կդարձնի ձայնը հնչեղ, արտահայտիչ ու գունեղ — Ձեր ձայնը կհամապատասխանի Ձեր մասնագիտական փորձին։
  • Արագախոսություն և մտքի խճճվածություն
    Կսովորեցնի վերահսկել խոսքի տեմպը և կառուցվածքը — Ձեր մտքերը կհնչեն հստակ և տրամաբանական։
  • Ելույթի վախ և անվստահություն
    Կօգնի հաղթահարել հրապարակային խոսքի վախը — կկարողանաք վստահորեն խոսել ցանկացած լսարանի առջև։
  • Բառապաշարի սակավություն և «աղքատ» խոսք
    Կզարգացնի իմպրովիզացիայի հմտությունը — հեշտությամբ ճիշտ բառեր կգտնեք ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում
  • Լսարանը կենտրոնացնելու դժվարություն
    Կսովորեք պահել լսարանը ելույթների ընթացքում — վեբինարներում և դասընթացներում Ձեր լսարանը չի ձանձրանա։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
  • Դասընթացը շատ օգտակար է, զարգացնող, հարուստ տեսական և գործնական աշխատանքներով։ Լիկա Թումանյանի հաճելի խոսքի և ձայնի, ինչպես նաև բարձր արհեստավարժության շնորհիվ դասընթացն անցնում է արագ և հետաքրքիր։ Առցանց դասընթացը լի է գործնական վարժություններով, տնային աշխատանքներով, որն էապես բարձրացնում է դասընթացի արդյունավետությունը։
    Լիգիա Ղազարյան
    Online դասընթացի մասնակից
  • Պետք է խոստովանեմ, որ սպասածից շատ ավելին ստացա։ Դասերը շատ հետաքրքիր էին, զերծ չոր տեսական նյութերից․ ամեն ինչ ուղեկցվում էր կենդանի քննարկումներով, պրակտիկ վարժություններով ու իրական իրավիճակների վերլուծությամբ։ Լիկան միշտ պատրաստակամ էր վերծանել յուրաքանչյուրիս վախերը, հասկանալ թույլ կողմերը և առանց վայրկյան իսկ տատանվելու՝ աջակցել մեզ հաջողության հասնելու համար:
    Մարինե Համբարձումյան
    Online դասընթացի մասնակից
  • Ուզում եմ ասել, որ օնլայն դասերը շատ հետաքրքիր էին ու տպավորիչ, ամեն դասից հետո ինձ հետաքրքիր էր, տեսնես հիմա ինչ է լինելու 🥰 Շատ նոր գիտելիքներ փոխանցեցիք, որը ես կօգտագործեմ իմ առօրյա կյանքում և իմ աշխատանքի բնագավառում։
    Անչափ շնորհակալ եմ Ձեզ ՝այսպիսի հնարավորության համար 🫂💋
    Լիլիթ Հարությունյան
    Online դասընթացի մասնակից
  • Ձեր վարպետությունը, գրագետ ու ոճային արտահայտման ձևերը, ինչպես նաև բարեկիրթ հաղորդակցումը դարձան օրինակելի ու ոգեշնչող։ Օնլայն ձևաչափը նպաստեց ոչ միայն հմտությունների զարգացմանը, այլև նոր մտածողության ձևավորմանը։ Ձեր խոսքը, թեմաների մատուցման ձևը, հստակությունն ու կառուցվածքը թույլ են տալիս յուրաքանչյուր տեսադաս դիտել մեծ հետաքրքրությամբ ու լիարժեք ներգրավվածությամբ։
    Մերի Թովմասյան
    Online դասընթացի մասնակից